ՏՏ ընկերությունների աճ, շրջանառության և արտահանման ավելացում, ռազմարդյունաբերության ֆինանսավորման ընդլայնում, միջազգային տեխնոլոգիական հարթակների հետ համագործակցության խորացում. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն այսօր ամփոփել է 2025-ի աշխատանքները՝ նախանշելով անելիքները:
Նախորդ տարի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակում ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների պետական ֆինանսավորումը կազմել է ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամ։ Մխիթար Հայրապետյանի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը 50 տոկոսով գերազանցում է 2024-ին արձանագրված արդյունքը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: