16 փետրվարի 2026 – 17:08 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականին Հայաստանը կրճատել է գինու արտահանման ծավալը 3․1%-ով, սակայն գինն աճել է 12․7%-ով։ Այդ են վկայում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տվյալները, գրում է Sputnik Արմենիան:
Ըստ այդմ, մոտավոր հաշվարկով, արտահանված գինու պայմանական 0․7 լիտրանոց շշի միջին արժեքը 2024 թվականին կազմել է 2․78 դոլար, իսկ 2025 թվականին՝ 3․24 դոլար։
Ռուսաստանը շարունակում է մնալ գլխավոր ներմուծողը՝ ապահովելով արտահանման 72%-ը։ Նույն միտումը նկատվել է Ֆրանսիայի և երկրների մեծամասնության (հատկապես Շվեյցարիայի և Չինաստանի) պարագայում:
Նվազել են ԱՄՆ մատակարարումները, բայց պետք է հաշվի առնել, որ բացարձակ թվերով Ռուսաստանից բացի այլ երկրներ արտահանումը մնում է փոքր, և նույնիսկ 1-2 խոշոր մատակարարների մոտ ծավալների փոփոխությունը կարող է մեծապես փոխել ընդհանուր պատկերը: