Ռուսաստանը պատրաստվում է արգելել բենզինի արտահանումը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանձնարարել է, որ երկրի էներգետիկայի նախարարությանը պատրաստել ապրիլի 1-ից բենզինի արտահանումն արգելելու մասին հրամանագրի նախագիծ։ Այս մասին փոխանցում է parstoday-ը։  Որոշման նպատակն է կայունացնել էներգակիրների գները և ապահովել վառելիքի մատակարարումը ներքին շուկայում։

Պապոյան․ Աասնապահությամբ զբաղվողների համար աջակցության ծրագիր կիրականացվի

28 մարտի 2026 – 15:06 AMT PanARMENIAN.Net – Կառավարությունն անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների համար աջակցության ծրագիր կիրականացնի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար շուտով Կառավարությունը կիրականացնի շատ սպասված աջակցության ծրագիր»,- գրել է նա: Այլ մանրամասներ կամ ժամկետներ չեն նշվում: Հայտարարությունը հաջորդել է տավարի մսի գների կտրուկ … Read more

Արևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ

Շատերի պատկերացմամբ արևային էներգիայի համակարգը (SPS) այսպիսի տեսք ունի. տեղադրեք վահանակներ, ավելացրեք մարտկոցներ, սեղմեք կոճակը և վուալյա՝ էներգետիկ անկախություն: Սակայն գործնականում ամեն ինչ այդքան էլ վարդագույն չէ, գրում է blog.eva.ua–ն: Ինչո՞ւ են տնային արևային էլեկտրակայանի բոլոր մոտավոր հաշվարկները պահանջվող սարքավորումների շատ մոտավոր գնահատական: Արևային էլեկտրակայանը ոչ այնքան էլեկտրաէներգիայի խնայողության, որքան էներգետիկ անկախության և հարմարավետության … Read more

Սև ծովի անվտանգությունը՝ Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչը․ գրում է Ermenihaber-ը։ «Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առանցքում եղել են Սև ծովի տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ սպառնալիքները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններն ու առաջիկա քաղաքական շփումների օրակարգը և դրանց … Read more

Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են վտանգավոր գոտիներում․ փորձագետ

Վրաստան-Հայաստան գազամուղի 5․5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխումը ներկայացնել որպես «տեխնիկական հարց» նշանակում է գիտակցաբար նվազեցնել խնդրի իրական խորությունը․ Facebook-ի իր էջում գրում է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը։ «Իրականում սա երկար տարիներ կուտակված, բայց համակարգային մակարդակում չլուծված ռիսկերի դրսևորում է։ Խնդրի ակունքները գալիս են 1990-ականներից, երբ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային այս բարդ հանգույցը վերածվեց ականապատված … Read more

Ռուսաստանն ապրիլի մեկից բենզին չի արտահանի

Ռուսաստանն ապրիլի 1-ից նախատեսում է արգելել բենզինի արտահանումը․ գրում է ТАСС-ը։ Ըստ աղբյուրի՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն Էներգետիկայի նախարարությանն արդեն իսկ  հանձնարարել է պատրաստել համապատասխան որոշման նախագիծ։ Ըստ երևույթին՝ արգելքը կտարածվի բենզինի արտահանմամբ զբաղվող բոլոր ընկերությունների ու անհատ ձեռներեցների վրա։ «Այն կգործի ժամանակավորապես՝ ներքին շուկայում վառելիքի գների կայունացման և ներքին պահանջարկի ապահովման կայունացման համար։ Ենթադրվում … Read more

Կառավարությունը շարունակում է գնումներ կատարել Քոչարյանների «Տոյոտա»-ից

Ազգային անվտանգության ծառայությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ավտոսրահից 16 միլիոն դրամով՝ ավելի քան 42 հազար դոլարով Toyota Camry մեքենա է ձեռք բերել։ Համապատասխան պայմանագիրը կնքվել է այս շաբաթվա սկզբին՝ մարտի 24-ին։ Գնման ընթացակարգն իրականացվել է էլեկտրոնային աճուրդով, դրան մասնակցել է միայն «Տոյոտա Երևան»-ը և հաղթել։ Գնման փաստաթղթերից պարզ չի դառնում, թե … Read more

Ֆինանսական վեց կառույց միավորվել է AI մեգանախագծին 300 մլն ԱՄՆ դոլար տրամադրելու համար

Մարտի 26-ին տեղի է ունեցել ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին սինդիկացված վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը վեց ֆինանսական կառույցների միջև։ Սինդիկատի մասնակիցներն են՝ Արդշինբանկ, Ակբա բանկ, Էվոկաբանկ, Ֆասթբանկ, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ֆոնդ, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ֆոնդ: Ծրագրի առաջին փուլի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 450 մլն ԱՄՆ դոլար, որի հիմնական մասը ձևավորվել … Read more

Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության սեփականատեր Ս.Կ.-ի, վերջինիս պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ի և Ա.Խ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, … Read more

Գրիգորյան․ Ադրբեջանով տարանցման արգելքի վերացումը կնպաստի ԵԱՏՄ պետությունների փոխադարձ առևտրի աճին

27 մարտի 2026 – 15:42 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի աճին, ասել է է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը անցկացվում է Շիմկենտում։ Նա նշել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը դարձել է կարևոր խթան արտաքին առևտրի զարգացման համար, … Read more