28 մարտի 2026 – 15:06 AMT
PanARMENIAN.Net – Կառավարությունն անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների համար աջակցության ծրագիր կիրականացնի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար շուտով Կառավարությունը կիրականացնի շատ սպասված աջակցության ծրագիր»,- գրել է նա:
Այլ մանրամասներ կամ ժամկետներ չեն նշվում:
Հայտարարությունը հաջորդել է տավարի մսի գների կտրուկ աճի հետո վերաբերյալ քննադատություններին: Տավարի մսի 1 կգ գինը հասնում է 5000 դրամի: