Ռուսաստանն ապրիլի մեկից բենզին չի արտահանի

Ռուսաստանն ապրիլի 1-ից նախատեսում է արգելել բենզինի արտահանումը․ գրում է ТАСС-ը։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն Էներգետիկայի նախարարությանն արդեն իսկ  հանձնարարել է պատրաստել համապատասխան որոշման նախագիծ։

Ըստ երևույթին՝ արգելքը կտարածվի բենզինի արտահանմամբ զբաղվող բոլոր ընկերությունների ու անհատ ձեռներեցների վրա։

«Այն կգործի ժամանակավորապես՝ ներքին շուկայում վառելիքի գների կայունացման և ներքին պահանջարկի ապահովման կայունացման համար։ Ենթադրվում է՝ սահմանափակումն ուժի մեջ կլինի մինչև հուլիսի վերջ»,- նշում է աղբյուրը։

Leave a Comment