Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․

Պայծառափայլ տեր, մենք մի խումբ խեղճուկրակ գործարարներ ենք Հայաստանից, սփյուռքից, այսուայնտեղից: Այսահարված ենք հայաստանյան վերջին իրադարձություններից: ԱԱԾ-ի պադվալ եք նետել Ազգային Բարերար Սամվել Կարապետյանին: Փառք Աստծո, այդ արեցիք առանց ասֆալտին փռելու: Իսկ ի՞նչ երաշխիք, որ վաղն էլ մենք չենք հայտնվի նույն ծակուռում: Մեր՝ արյուն-քրտինքով ձեռք բերած բիզնեսները չե՞ն խլվի ձեր արդար կամոք: Ի՞նչ է արել … Read more

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական․ որոշումը դեռ կայացված չէ»․ Մարթա Կոսը՝ Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու մասին

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական, և այն գտնվում է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության ձեռքերում: Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ քայլեր, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է արվի, որոշումը դեռ կայացված չէ»,-լրագրողների … Read more

Հայկական կրիպտոհամայնքում արագորեն տարածվում են չարտոնավորված արհեստական բանականությամբ բոտերը

Վերջին երկու տարիներին Հայաստանում կրիպտոարժույթները վերածվում սովորական գործիքի մասնավոր ներդրողների համար․ մարդիկ ակտիվորեն բացում են հաշիվներ միջազգային բորսաներում, օգտագործում են P2P հարթակներ և հաճախ փորձում ավտոմատացված առևտրային գործիքներ։ Սրանք թվում են տրամաբանական քայլեր՝ պարզությունն ու հասանելիությունը, ինչպես նաև «շահույթ առանց ջանքերի» խոստումները ստեղծում են տեխնոլոգիական առավելության պատրանք։ Սակայն միաժամանակ աճում է մի մտահոգիչ միտում․ հայկական … Read more

TRIPP-ը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIPP), որը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, … Read more

ԵԱԶԲ–ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսության բարձր ակտիվությունը կպահպանվի մինչև 2025թ․–ի վերջը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ–ի կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կմնան բարձր մինչև 2025 թվականի վերջը։ Ինչպես նշվում է ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական ուսումնասիրության մեջ, Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-հոկտեմբերին արագացել է մինչև 8,1% (տարեկան կտրվածքով)՝ հունվար-սեպտեմբերի 7,6%-ից հետո։ «Աճի շարժիչ ուժերն են դարձել ծառայությունների ոլորտը (+10,8% տ/կ) և շինարարությունը (+20,6% տ/կ)։ Արագացումը պայմանավորված էր նաև արդյունաբերության … Read more

Քննարկվել են Իրաքի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ տիկին Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլիի միջև։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում … Read more

«Զվարթնոց» օդանավակայանի վերանորոգված մայրուղին և ղեկուղին շահագործման են հանձնվել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել Կառամատույց 1-ից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում 1970-ական թվականներից։ Վերանորոգված հատվածի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 53,200 մ² (1400 մ x 38 մ)։ ՄՂՈՒ տվյալ հատվածի և ՂՈՒ «Ալֆա» հատվածի շահագործումը զգալիորեն կբարձրացնի օդանավակայանի շահագործման արդյունավետությունը: Այն հնարավորություն կտա ավելի … Read more