«Սուրբ Ծննդյան հրաշքը»․ Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը հնչում է Հանրային ռադիոյի Կարմիր ստուդիայում

Հանրային ռադիոյի լեգենդար կարմիր ստուդիայում սուրբծննդյան օրը հնչում է «Սուրբ ծննդյան հրաշքը»՝ Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը։ Կոմպոզիտորն ասում է՝ այս հուրօրինակ լուծումներով երաժշտությունը նպատակ ունի միավորել մարդկանց, ստեղծել միասնության զգացողություն և համակել նույն հույսով ու հավատով։ Մեղեդին ու բառերը համատեղելով՝ մաեստրոն ցանկացել է փոխանցել մտքեր, զգացմունքներ և մի կարևոր կոչ՝ լինել միասնական:

Գերեվարություն ուղիղ եթերում․ Թրամփը հիանում է ԱՄՆ հնարավորություններով, աշխարհը փորձում է ազատել նրան «աշխարհի ոստիկանի» պաշտոնից

Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնող ԱՄՆ նախագահը շարունակում է սպառնալ աշխարհին։ Գրենլանդիա, Կոլումբիա, Իրան, Մեքսիկա, Կուբա․ սրանք այն երկրներն են, որոնք վերջին շրջանում ուղիղ սպառնալիք են ստացել Վաշինգտոնից։ Բայց միջազգային կառույցները չեն հասցնում հանդարտության կոչեր անել․ նրանց ուշադրությունը դեռևս Վենեսուելայի առևանգված նախագահի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա է։

«Զեղչել կաթողիկոսի անունը, մինչև նա փոխվի» VS «Սա չի ունենա շահեկան արդյունք»․ սուրբ Ծնունդի հոգևոր խորհուրդն ու քաղաքական կողմը

Փայտե խաչով, քրիստոնեական սիրո քարոզով ու եկեղեցին նորոգելու վճռականությամբ վարչապետի գլխավորած ուխտերթը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հասավ Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ սուրբծննդյան պատարագի մասնակցեց ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ պատարագը մատուցում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, այլ Երևանի մայր եկեղեցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։ Պատարագի ավարտից հետո վարչապետը բարձրաստիճան … Read more

Ամանորին ամենակարևորը գոհունակությունն է․ ինչու է տոնն ավելի ու ավելի սթրեսային դառնում, երբ ավելանում են զվարճանքները

Ամանորը շատերի համար հեքիաթային սպասում է, մյուսների համար՝ հոգեբանական լարվածության շրջան։ Ընդ որում՝ երկրորդն աստիճանաբար սկսում է գերազանցել առաջինին։ Ֆինանսական ծախսերը, սոցիալական սպասումները և նյութականացված տոնակատարությունը հաճախ ստվերում են տոնի իրական իմաստը։ Ընդ որում՝ որքան ավելանում են զվարճությունների տեսականին ու այսպես ասենք, ժանրերը, այնքան պակասում է բուն զվարճության զգացողությունը։ Ամանորյա տոների սթրեսային հետևանքներն անգամ հոգեբանների … Read more

7 գործոն, որոնցով պայմանավորվեց 2025 թվականը — Հայաստանի Հանրային Ռադիո

Թրամփը՝ 45-րդ և 47-րդ նախագահ 2025 թվականի հունվարին տեղի ունեցավ իրադարձություն, որը չէր կարող չազդել ամբողջ տարվա գրեթե բոլոր քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումների վրա՝ այն պարզ պատճառով, որ Ամերիկան այս աշխարհում ավելին է, քան մեկ առանձին երկիր և նույնիսկ մեկ առանձին գերտերություն: Հենց այդ առանձնահատկության բերումով էլ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունն ակամա վճռորոշ դեր … Read more

Կիսատ «Հայր մերը», սխալ խաչակնքվելն ու Լոսից եկած «ուխտավորը» • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Խոսցնի՛լ մի. անհայտ տեղից բերված «ուխտավորները» • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Արդյո՞ք Իրանում հնարավոր է այն, ինչ եղավ Վենեսուելայում

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն ու զանգվածային անկարգությունները: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ թարմ տեղեկություն է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ի սկզբանե ցուցարարների պահանջները զուտ տնտեսական էին. մարդիկ հրապարակ էին դուրս եկել՝ բողոքելու ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման և դրան հետևող գնաճի դեմ: Բայց այնուհետ ոմանց կողմից առաջ քաշվեցին նաև քաղաքական պահանջներ: Իրականում նման զանգվածային … Read more