Գոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր

Գոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։ Iravaban.net-ը տեղեկացել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից։ Վերընտրությունը կայացել է հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում։ «Շնորհակալություն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ անվերապահ վստահության և միաձայն քվեարկության համար», – նշել է ռեկտորը։ Նա հավելել է, որ շարունակելու է նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել տեխնոլոգիական … Read more

Արցախի ժողովրդի հիշողությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն. հայտարարություն

Արցախի մշակույթի պահպանման ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արցախի ժողովրդի հիշողությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն: ՛՛Արցախի ժողովրդի հիշողությունը, արժանապատվությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն։ Անթույլատրելի է մարդկային ողբերգությունը վերածել զբոսաշրջային երթուղու։ Marriott Bonvoy Activities հարթակի միջոցով օկուպացված Շուշի և Ստեփանակերտ կազմակերպվող զբոսաշրջային այցելությունները խոր մտահոգություն և արդարացի վրդովմունք են … Read more

Պարեկները 7165 վարորդի են տուգանել առանց մանկական նստատեղի երեխա տեղափոխելու համար

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Տղամարդը հարվածներ հասցնելով սպանել է տուժողին, ապա ահազանգել է շտապօգնություն և հայտնել, թե իբր տուժողն ուշագնաց է եղել

2026 թվականի հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրն ուշագնացության ահազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է Ն.Ռ.-ի մահը։  Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ծավալուն քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև … Read more

Ջալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ավելի մեղմ պայմաններում

Դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ, և Ջալալ Հարությունյանն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտում՝ ավելի մեղմ պայմաններում: Iravaban.net-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտից։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր 5,5 տարվա ազատազրկման, նա մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ … Read more

2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ

Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:  Iravaban.net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։ Այսպես. Գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների … Read more

300 հազարից մինչև 1,5 միլիոն դրամ․ ինչպե՞ս է հաշվարկվում երեխայի ծննդյան միանվագ նպաստը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության տեսակ է, որի նպատակն է աջակցել ընտանիքներին երեխայի ծննդյան հետ կապված առաջնային ծախսերի հարցում։ Օրենսդրությամբ սահմանված կարգով այդ նպաստի իրավունքը կարող է ունենալ նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու հիմնական պայմաններից մեկն այն է, … Read more

Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոցներ

Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային այլ վայրերում՝ ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրավախախտումներն ու հանցավոր դրսևորումները։ Իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում կրկին հայտնաբերվել են քրեական … Read more

50 000 դրամ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար․ ովքեր ունեն դրա իրավունքը և ինչ պայմաններ է սահմանում օրենքը

Հայաստանում ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդը պետությունը խրախուսում է հատուկ սոցիալական աջակցության ծրագրով։ Սակայն այս նպաստի իրավունքը ձևավորվում է ոչ միայն երեխայի ծննդյան փաստով, այլ օրենքով սահմանված մի շարք պայմանների առկայությամբ։ Պետական աջակցությունը տրամադրվում է այն դեպքում, երբ ընտանիքը համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք ունի … Read more

Ձերբակալվել է ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Արա Նախշքարյանը: Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։