Ջալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ավելի մեղմ պայմաններում

Դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ, և Ջալալ Հարությունյանն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտում՝ ավելի մեղմ պայմաններում: Iravaban.net-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր 5,5 տարվա ազատազրկման, նա մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:

Leave a Comment