Գոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։ Iravaban.net-ը տեղեկացել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից։
Վերընտրությունը կայացել է հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում։
«Շնորհակալություն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ անվերապահ վստահության և միաձայն քվեարկության համար», – նշել է ռեկտորը։
Նա հավելել է, որ շարունակելու է նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել տեխնոլոգիական կրթահամալիրի զարգացման ու առաջընթացի համար։
Հիշեցնենք, որ Գոռ Պատվականի Վարդանյանն առաջին անգամ ՀԱՊՀ ռեկտոր է ընտրվել 2021 թվականին, – տեղեկացնում է Iravaban.net-ը։