Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնում. «Մասիս համայնքի սիրելի բնակիչներ, Տեղեկացնում եմ, որ այսօր որոշում եմ կայացրել Դավիթ Համբարձումյանին նշանակել Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։ «Դավիթ Համբարձումյան» դաշինք թիմը շարունակելու է միասնական, հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ հանուն Մասիս համայնքի զարգացման, … Read more

Նոր կարգ՝ պատերազմի, արտակարգ իրավիճակների և աղետների ժամանակ իրազեկման համար

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը.  «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսում է, որ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգի սուբյեկտների ազդարարման և իրազեկման կարգը պետք է հաստատվի Կառավարության կողմից: Ներկայումս ազդարարման և իրազեկման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում … Read more

Արա Նախշքարյանին կալանքի են տանում – Ազգ

Aravot.am-ի տեղեկություններով, հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել կալանավորելու ընտրակաշառք տալու, ստանալու գործով անցնող ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանին։ Ժամը 19․00-ին հակակոռուպցիոն դատարանում կքննվի նրա խափանման միջոցի հարցը։ Իրավաբան Աբրասիմ Աթոյանի մասնագիտական գնահատմամբ՝ խափանման այս միջոցի ընտրությունը ոչ իրավաչափ է, քանի … Read more

20 մլն դրամ՝ Կառավարական շենքի վերազինման և Պետգույքի կոմիտեի տեխնիկայի համար

Կառավարական 2-րդ շենքի օդափոխության համակարգի վերազինման և Պետական գույքի կառավարման կոմիտեի տեխնիկական հագեցվածության ապահովման համար նախատեսվում է հատկացնել 20 մլն դրամ։ Գումարը կուղղվի անհրաժեշտ պահեստամասերի, համակարգչային տեխնիկայի և այլ սարքավորումների ձեռքբերմանը՝ պետական կառույցների բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։ Այս մասին   Iravaban.net–ը  տեղեկանում ենք Կառավարությունից։ Անհրաժեշտությունը և նպատակը «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի … Read more

Երեխայի զարգացմանը միտված նոր ծրագրեր կգործեն նախադպրոցական հաստատություններում․ ինչ է փոխվելու

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է հաստատել նախադպրոցական կրթական նոր ծրագրեր։ Նոր ծրագրերը պարտադիր կիրառություն կունենան մանկապարտեզներում և միտված են երեխաների բազմակողմանի զարգացմանը, սոցիալականացմանը, ինչպես նաև ինը առանցքային կարողունակությունների ձևավորմանը։ Անհրաժեշտությունը Հրամանի նախագծի ընդունումը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և միտված … Read more

Անահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները։ Հուլիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ:Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին և բուժման ընթացքին, դիտարկել շենքային պայմանները: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է … Read more

ՀՀ-ից չմեկնած անձանց ելքի գրանցումների չեղարկման կարգ կսահմանվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել սահմանահատման տվյալների գրանցման կարգը։ Նոր կարգավորմամբ՝ այն դեպքերում, երբ անձը անցել է ՀՀ-ից ելքի բոլոր գրանցումները, սակայն տարբեր պատճառներով փաստացի չի լքել երկրի տարածքը կամ վերադարձվել է Հայաստան, ՍԷԿՏ համակարգում մուտքագրված ելքի տվյալները կչեղարկվեն, իսկ … Read more

Փաշինյանը հաստատեց․ Սուրեն Պապիկյանն ու Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Սուրեն Պապիկյանն ու Արփինե Սարգսյանը կշարունակե՞ն զբաղեցնել համապատասխանաբար պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոնները։ Վարչապետը հաստատեց, որ երկուսն էլ կվերանշանակվեն իրենց պաշտոններում։

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները

Հուլիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։ «Վարչության փակ-գաղտնի քվեարկության արդյունքում՝ -ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը,-ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը:-ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը,-ՀՀ ԱԺ կրթության, … Read more

670 միլիոն դրամի գործով դատախազը հայցապահանջին կից ապացույցներ է նշել, բայց չի տրամադրել դրանք

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց 670 միլիոն դրամի բռնագանձման պահանջով գործի քննությունը։ Գործով պատասխանողներ են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը։ Նիստի սկզբում դատարանը որոշեց շարունակել գործի քննությունը Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ՝ արձանագրելով, որ նա պատշաճ ծանուցված է եղել։ Օրվա առաջին քննարկվող հարցը կրկին վերաբերում էր լրատվամիջոցների կողմից … Read more