Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ և համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ, ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի … Read more

Անհրաժեշտ է ծառայության առջև դրված խնդիրների իրականացումը կազմակերպել Փրկարար ծառայության վերափոխված հայեցակարգային մոտեցումներին համահունչ․ Արամ Ղազարյան

Մարտի 11-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի և Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, առկա հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։ Փրկարար ծառայության տնօրենը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին և օպերատիվ արձագանքման … Read more

Իրավունքների պաշտպանության մակարդակը շատ ցածր եմ գնահատում, վերջին տարիներին իրավունքների պաշտպանությունը նահանջ է ապրել․ Հարություն Հարությունյան

Իրավաբանական ընկերության հաջողությունը կախված է ոչ միայն փաստաբանների պրոֆեսիոնալիզմից, այլև մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հետևողական սկզբունքային դիրքորոշումից։ Iravaban.net-ը «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի շրջանակներում զրուցել է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության տնօրեն, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանի հետ։ – Պարոն Հարությունյան, խնդրում եմ պատմեք «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական … Read more

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Կստուգվեն խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող անձանց փաստաթղթերը

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ Էկանոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով հաստատված հավելվածի 15-րդ կետով, ինչպես … Read more

ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանի համար սահմանեց ծանրաբեռնվածության 75%-ի չափով նվազեցման տոկոսաչափ

Iravaban.net–ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-27-Ո-23 որոշումը, որով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանին բաշխվելիք գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափ։ Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները Մարգարյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանվել է 75%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով … Read more

ԲԴԽ-ն Տիգրան Սահակյանի թեկնածությունն է առաջարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնում նշանակման համար

2026 թվականի մարտի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի … Read more

Դատարանը կհրապարակի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և մյուսների գործով վերդիկտը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հակակոռուպցիոն քրեական դատարանոը նախագահությամբ Վահե Դոլմազյանի, ավարտել է  դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հիմնական դատալսումները։ Վերդիկտը պետք է հրապարակվեր մարտի 12-ին։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին էին  դատավարության մասնակիցները՝ հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը, մեղադրյալները։ Նիստին ներկա չէին  պաշտպաններ Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը, Արտակ Վարդանյանը, … Read more

ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստամբուլ

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2026 թվականի ապրիլի 16-19-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով. Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ  Ազգային ժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ  Ազգային ժողովի արտաքին   հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (ապրիլի 14-20-ը) Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ  Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (ապրիլի 14-20-ը) Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ  Ազգային ժողովի պատգամավոր … Read more

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք: Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր որդուն պարտադիր … Read more