ԲԴԽ-ն Տիգրան Սահակյանի թեկնածությունն է առաջարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնում նշանակման համար

2026 թվականի մարտի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է  Հանրապետության նախագահին առաջարկել Վազգեն Տիգրանի Սահակյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Որոշման համաձայն Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Վազգեն Տիգրանի Սահակյանին կհանվի դատավորների թեկնածուների ցուցակից:

Վազգեն Սահակյանի կենսագրությունը

Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։

1987 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1981 թվականից 1982 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես ավագ տեսուչ:

1982 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի պատասխանատու քարտուղարի պաշտոնում։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի խորհրդատու։

1991 թվականին եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատավոր։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2000 թվականն եղել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ։

2000 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։

2006 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։

2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը:

2011 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2016 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Leave a Comment