Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ Էկանոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով հաստատված հավելվածի 15-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի 49․1-րդ և 18-րդ կետի 21-րդ ենթակետերով և «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով, որոնց համաձայն խաղային բնագավառի գործունեության կարգավորման և կազմակերպման գործառույթները վերապահված են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Նախագծի ընդունմամբ Օրենքներով սահմանված կարգավորումներին համապատասխն ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով կսահմանվի խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու կարգը:
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն․
Լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված՝ տվյալ քաղաքացիների՝ տոտալիզատորին մասնակցությունը սահմանափակող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հանգամանքը:
«Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն նշված օրենքի պաշտոնական հրապարակման պահից վեց ամսվա ընթացքում լիազոր մարմինը սահմանում է խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը և«Վիճակախաղերի մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը:
Մինչև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-46-Ն, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականիմարտի 26-ի ՀՕ-49-Ն օրենքների (այսուհետ` Օրենքներ) և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 778-Լ որոշման ընդունումը, խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը վերապահված էր ՀՀ ֆինանսների նախարարությանը և 2020 թվականի մայիսի 5-ի ՀՀ ֆինանսների նախարարի 128-Ն հրամանով սահմանվել է Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու կարգը:
Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Օրենքներով սահմանված կարգավորումներին համատասխանեցնելու նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով սահմանել Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու կարգը հաստատելու մասին կարգը: