Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հակակոռուպցիոն քրեական դատարանոը նախագահությամբ Վահե Դոլմազյանի, ավարտել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հիմնական դատալսումները։ Վերդիկտը պետք է հրապարակվեր մարտի 12-ին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին էին դատավարության մասնակիցները՝ հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը, մեղադրյալները։ Նիստին ներկա չէին պաշտպաններ Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը, Արտակ Վարդանյանը, Միքայել Շիրինյանը, Ալեքսանդր Կոչուբաևը, Զոհրաբ Հարությունյանը, Արամ Վարդևանյանը։
Դատարանը վերդիկտ կայացնելու համար հեռացավ առանձին սենյակ։ Վերդիկտը կհրապարակվի 2026 թվականի մարտի 16-ին, ժամը 13։00-ին։
Դատարանը պարզաբանման համար նշեց, որ վերդիկտի հրապարակումից հետո լրացուցիչ դատալսումներ կլինեն։