Բժիշկների ծանրաբեռնվածությունն ու վարձատրությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության քննարկման կենտրոնում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն «Առողջության իրավունք» եւ «Բժշկի ձայն» հասարակական կազմակերպությունների  նախաձեռնությամբ մարտի 13-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. հիմնախնդիրներ» թեմայով: Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն էլ 2026 թվականի հունվարի 1-ից իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության փուլային … Read more

Ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկում

Քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ՝ ոչինչ չանելու պայմաններում։ Սկսվել է Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման ենթարկելու ոստիկանության հերթական անօրինական գործողությունները: «Այսօր ժամը 12-ից քննությունը սկվել է: Միջնորդությունը վերաբերում է տնային կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելուն: Հիմքերը և հիմնավորումները նույնպիսինն են կամ այն նույն բովանդակությունը ունեն, երբ ներկայացվում էր, որ կալանքը կիրառվի որպես խափանման միջոց: Նույն … Read more

Բացվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների … Read more

Ավշար բնակավայրում հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,0622 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 759 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել և մանրամասնել, թե ովքեր ՀՀ-ում ունեն ընտրական իրավունք։ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի … Read more

Սեպտեմբերի 1-ից առաջին դասարաններում կնվազի աշակերտների թիվը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգի փոփոխության նախագիծը: Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսվում է դասարաններում սովորողների ծանրաբեռնվածության  թեթևացում։ Նախագծով առաջարկվում է սահմանել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում, որով, մասնավորապես, նախատեսվում է նոր կոմպլեկտավորումը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ներդնել միայն 1-ին դասարաններում՝ սահմանելով առավելագույնը 26-30 սովորողի … Read more

Վլադիմիր Վարդանյանը դադարեցրել է ՔՊ կուսակցությանը անդամակցությունը

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Ավելի ուշ Վլադիմիր Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է,- «Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս»։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը։  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ինստիտուտի տարածած հայտարարությունից։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ որոշումը կայացվել է Հոգաբարձուների խորհրդի՝ օրերս տեղի ունեցած արտահերթ նիստին, և Թաշչյանը այսօրվանից անցել է պարտականությունների կատարմանը:

Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հարցերով եվրոպական կողմի նախապատրաստական թիմի անդամներին՝ Եվրոպայի խորհրդի նախագահի  արտաքին կապերի գլխավոր տնօրինության ղեկավար Հելեն Հոլ-Պեդերսենին և  աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մերիլին Ժոզեֆսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պտավիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսին Հայաստանում … Read more

Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է նկատել Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած արտահայտությունները

Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին գումարված եպիսկոպոսական հավաքի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց … Read more