Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2026 թվականի ապրիլի 16-19-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
| Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
| Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ | Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (ապրիլի 14-20-ը) |
| Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ | Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (ապրիլի 14-20-ը) |
| Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր (ապրիլի 14-20-ը) |
| Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար – գլխավոր քարտուղար (ապրիլի 14-20-ը) |
| Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
| Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
| Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
| Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (ապրիլի 12-20-ը) |
| Աննա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ (ապրիլի 14-20-ը) |
| Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ – օպերատոր |
| Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |