Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

Բազային ապահովագրական վճարը Հայաստանում կսահմանվի ամսական 10 800 դրամի չափով. դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում, «Ընդհանուր բժշկական ապահովագրության մասին» օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Համաձայն նախագծի` փոխհատուցումը, որն ընդհանուր առմամբ կծածկի ամենապահանջված բժշկական ծառայությունների մոտ 30%-ը, կտարածվի դեղերի որոշակի տեսակների վրա։ Եթե քաղաքացիները ցանկանան ձեռք … Read more

Պաշտպանական կողմը միջնորդում է անթույլատրելի համարել ապացույցները․ դրանք ձեռք են բերվել ոչ իրավասում մարմի կողմից։

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ գեներալ Հայկազ Բաղմանյանի գործի նախնական դատական լսումը։ Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկա էին  Հայաստանի Հանրապետության գլխավոր  դատախազության ներկայացուցիչը, Հայկազ Բաղմանյանը, նրա պաշտպան Սերգեյ Մարաբյանը, փաստաբան Անահիտ Առաքելյանը։ Գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր։ Այս նիստով շարունակվեց ապացույցների հարցի քննարկումը։ Պաշտպանական կողմը հարցի առնչությամբ միջնորդություն ներկայացրեց, … Read more

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանկի անունով կեղծ WhatsApp հաշիվ է բացվել

Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս: Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերենի: Այս մասին Այս Iravaban.net–ը տեղեկանում է  ՀՀ ԱԺ նախագահի ֆեյսբուքյան էջից։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Է.Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։  Արդյունքում՝ հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող, սպիտակ զանգված: Է.Հ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից … Read more

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ – Ազգ

Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 2–ին, գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Սա 2025 թվականի վերջին քառօրյան է։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 27 հարց։ Դրանցից ինը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։  Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը, Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ … Read more

Օտարերկրացին «Այդի Բանկ» ՓԲԸ-ից հափշտակել է 2․500 դոլար․ գործը դատարանում է

Հոկտեմբերի 6-ին Երևանի քրեական դատարանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել գումարի հափշտաության դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Ջոն Հայրապետյանին։ Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն Մ․Ռ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գաղտնի հափշտակել է «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող խոշոր չափի՝ 957.375 ՀՀ դրամի համարժեք 2.500 ԱՄՆ դոլար … Read more

Զինծառայողի խնդրանքով տաքսու վարորդի միջոցով քաղցրավենիքի տուփում թմրանյութ է տեղափոխվել զորամաս

Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի խնդրանքով թմրանյութ զորամաս տեղափոխելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Արամ Ավետիսյանին։ Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն Դ․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ՊՆ Ն զորամասում, շարքային Ա. Խ․-ի խնդրանքով, Մարիխուանա տեսակի թմրամիջոցը տեղափոխել է քաղցրավենիքի տուփում և … Read more

Խմբային ծեծկռտուք Նուբարաշենում՝ պատճառները անհայտ են

Նոյմբերի 28-ին Երևանի քրեական դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից քաղաքացու ծեծի ենթարկելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Մկրտչյանին Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն Ա․Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ այլ անձանց հետ ֆիզիկական ներգործություն է գործադրել անձի նկատմամբ: Գործի … Read more

Հայտնի է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվելիք հարցազրույցի վայրը, օրը և ժամը

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվող հարցազրույցի վայրի և ժամի մասին։ Հայտարարության մեջ նշվում է,-«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվելիք հարցազրույցը տեղի է ունենալու 2026 թվականի հունվարի 22-ին և 23-ին … Read more

Հաստատվել են ՊՎԾ կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափորոշիչները

© 2012 – 2025 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: