Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի խնդրանքով թմրանյութ զորամաս տեղափոխելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Արամ Ավետիսյանին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն
Դ․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ՊՆ Ն զորամասում, շարքային Ա. Խ․-ի խնդրանքով, Մարիխուանա տեսակի թմրամիջոցը տեղափոխել է քաղցրավենիքի տուփում և նրան իրացնելու նպատակով փոխանցել է քննությամբ դեռ չպարզված տաքսու վարորդին, ով, նախապես իր կողմից գնված սննդամթերքների հետ տեղափոխել է զորամաս:
Դ․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 393 հոդվածի 1-ին մասով, որը կարգավորում է թմրամիջոցներ իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը`
Պատիժը՝ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: