Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ գեներալ Հայկազ Բաղմանյանի գործի նախնական դատական լսումը։
Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչը, Հայկազ Բաղմանյանը, նրա պաշտպան Սերգեյ Մարաբյանը, փաստաբան Անահիտ Առաքելյանը։
Գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր։ Այս նիստով շարունակվեց ապացույցների հարցի քննարկումը։ Պաշտպանական կողմը հարցի առնչությամբ միջնորդություն ներկայացրեց, նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է առանց պատճառի։ Բայց նաև ավելի գլոբալ և ավելի հիմնարար խախտում կա, ըստ պաշտպանական կողմի, քրեական վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով, որոնք քրեականացվել են 2019 թվականի հուլիսի մեկից, բայց այդ վարույթ նախաձեռնելու արձանագրություն մեջ նշված են դեպքեր, որոնք նախորդիվ են եղել։
«Այսինքն գնահատում են հանգամանքներ, փաստեր, որոնք նշված հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում չեն կարող քրեաիրավական գնահատականի արժանանալ, այսինքն առանց հանձնագործության մարդիկ փաստեր են քննարկել»,- նշեց պաշտպանը, անդրադառնալով նաև նախոր դատական նիստում ներկայացված գրությանը։
«Անցած նիստին իմ կոլեգաները(հանրային մեղադրողը խմբ․) ներկայացրեցին ՀԱՊԿ-ից եկած գրություն, որտեղ նշված էր, որ պարոն Բաղդանյանը չի հանդիսանում Հայաստանում հայտարարատու պաշտոնատար անձ, հարգելի հանրային մեղադրողը նշեց, որ «մենք հանրային ծառայության մասին օրենքով ենք ներկայացրել»։ Հիմա հանրային ծառայության մասին օրենքը դետալային բերում, ուսումնասիրում եմ հաշվի առնելով նաև այս հանգամանքը։ Օրենքի առաջին հոդված, երկրորդ հոդված և այլն, չորրորդ հոդված յոթերորդ հոդվածում նշված է այն պաշտոնական անձանց խումբը, ում վերաբերյալ սահմանում է կարգավորվում այս օրենսդրությունում։ Հանրային ծառայության մասին օրենքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոն զբաղեցնող անձանց։ Եվ օրենքը հստակ թվարկում է այն գերատեսչությունները և այն մարմինները, պաշտոնատար անձանց, որոնց վրա այդ օրենքի գործողությունը տարածվում է: Միջազգային կազմակերպություններում պաշտոնատար անձանց մասին մասին ընդհանուրը մի կարգավորում է եղել, որտեղ նշված է, որ միջազգային կազմակերպություններում բացառապես դիվանագիտական պաշտոնատար անձանց է վերաբերվում: Այդ պաշտոնատար անձանց տվյալ օրենքը չի վերաբերվում»,- հավելեց պաշտպանը:
Պաշտպանի համոզմամբ գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել, դատարանը թույլ է տվել, որպեսզի իրականացվեն, այն պայմաններում, երբ որ միջնորդությունը չէր կարող բավարարվել։ Հաշվի է առնվում այն որ այն մեղադրանքները, որոնց շրջանակում իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, միջին ծանրության հանցագործություններին են վերաբերվում։ Պաշտպանական կողմը ներկայացրեց, իրենց համոզմամբ անթույլատրելի ապացույցնռրի ցանկը և միջնորդեց, որ դատարանը նշված բոլոր ապացույցները անթույլատրելի ճանաչի։
Ի պատասխան հանրային մեղադրողը նշեց, որ այս միջնորդությունը պիտի քննքրկվի, բայց դրանք այս փուլում քննարկվելու իրավունք չունեն, քանի որ, բազմաթիվ հարցեր են բարձրացվնում, որոնց դժվար կլինի անդրադառնալ, առանց քրեական վարույթի նյութերը ուսումնասիրելու, դժվար կլինի դրանց ինչ-որ վերջնական գնահատական տալը։
«Ես առաջարկում եմ և դատարանի միջնորդում, միջնորդությունը ևս հետաձգենք, ապացույցները հետազոտենք, հասկանանք, որքանով է համապատասխանում միջնորդությունը քրեական վարույթի նյութերին և համապատասխանելու դեպքում, որքանով է համապատասխանում քրեական օրենսգրքի նախնական վիճակին, փոփոխություններին և ընթացքին և նոր հնարավորություն կունենանք մշտական պատկեր ստանալ»,- ասաց դատախազը։
Պաշտպանական կողմը ներկայացրեց նաև 2-րդ միջնորդությունը։ Անահիտ Առաքելյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը վերաբերվում է հանրային քրեական հետապնդման ժամկետների կասեցման ժամանակահատվածում ապացույցների ձեռքբերմանը և դատարանների որոշումների հիման վրա հետագայում ստացված ապացույցների անթույլատրելիությանը։ Միջնորդության ներկայացումից հետո, միտքը ամփոփելով, Առաքելյանը նշեց, որ իրենք դեմ են այն գաղափարին, որ այս իրավական հիմքի պայմաններում հնարավոր է իրականացնել առհասարակ որևէ բարոյական գործողություն, այն հիմնավորումամբ, որ օրենսդրական նման հիմք նախատեսված չէ։
«Ուստի մենք միջնորդում ենք, որ այս ապացուցողական ծավալը դատարանի որոշումները և այդ ժամանակահատվածում ձեռքբերված ապացույցները, ինչպես նաև դատարանի որոշման հիման վրա հետագայում ստացված արձանագրությունը և դրանցից բխող ապացույցները անթույլատրելի ճանաչել։ Այն հիմնավորմամբ, որ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ չեն իրականացվել, փաստորեն կարող ենք պնդել նաև, որ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից է ներկայացվել»,- ասաց Առաքելանը։
մանրամասները դատական նիստի ձայնագրությունում։