Դիրքում հերթապահության ընթացքում կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և … Read more

ՊԵԿ նախագահը վստահություն է հայտնել, որ պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությունը շարունակելու է նպաստել տնտեսական աճին և Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Ջերմուկում մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների, պետական կառավարման համակարգի, գործարար համայնքի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի հիմնական նպատակը հանրային և մասնավոր հատվածների միջև բաց, … Read more

Արթուր Մնոյանը 6 ամսով կգործուղվի Արագածոտնի մարզային քննչական վարչություն

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նոյեմբերի 28-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Մնոյանը կգործուղվի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ «Ղեկավարվելով «Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով․ 1․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արագածոտնի մարզային քննչական վարչության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քննչական … Read more

Մարտի 1-ի գործով նիստը կրկին հետաձգվեց․ Խաչատուրովը պահանջում է մեղադրանքի թարգմանությունը

Հակակոռուպցիոն Քրեական դատարանում՝ Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ անցկացվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը, պաշտպաններ  Արամ Վարդևանյանը, Արամ Օրբելյանը, Միհրան Պողոսյանը, Լուսինե Սահակյանը և Կարեն Մեժլումյանը։ Դատական նիստին ներկա էր նաև թարգմանչուհի Նինա Կարապետյանը։ Ներկա էին նախապես … Read more

Հասարակական տրանսպորտի կանգառասրահները կկահավորվեն էլեկտրոնային չվացուցակի սարքավորումներով

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցությանը անդրադարձան  ուղևորների տեղեկատվական համակարգի ընդլայնմանը։ Մինչև տարվա վերջ 36 կամգառներում շահագործման կդրվի ավտոբուսների և տրոլեյբուսների ժամանակացույցը։ <<Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում, ի թիվս այլ մոդուլների, նախատեսված էր նաև ուղևորների տեղեկատվական համակարգի ներդրում։ Այս առումով արդեն իսկ համակարգը ներդրված է և դրա մի մասը, որը ինտերնետ միջավայրում տեղեկատվության տարածում … Read more

Դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը․ «Իշխանություն»

Միջազգային հետախուզում չի հայտարարվել, դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանն ամբողջությամբ մերժել է, հետեւաբար գեներալ-մայորի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել։ «Իշխանության» տեղեկություններով՝ Խաչատուրովը այս պահին գտնվում է Մոսկվայում, եւ Հայաստան կարող է վերադառնալ միայն իր … Read more

Օդի որակի բարելավման նոր մեխանիզմներ կներդրվեն

Երևանի քաղաքապետարանը երկու տարի շարունակ իրականացնում է օդի որակի չափումներ, իսկ 2024 թվականից խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրվել են հատուկ սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի GIS համակարգին: Այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, նշելով, որ 175 սարքից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ Երևանի օդի որակը սկսում է վատթարանալ նոյեմբերի կեսերից ու … Read more

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը Մայր Աթոռի կողքին է՝ բացառությամբ Գևորգ Սրբազանի եղբորից

Մոսկվայի հայկական եկեղեցին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն. Սարոյանի, միակամ հայտնում են, որ անսասան ու անվերապահ հավատարմությամբ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա ուխտապահ հոգևորականության և Սբ. Գրիգոր Լուսավորչի գահի ազգընտիր հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ … Read more

«Բաց դասի» շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Հանդիպումների ընթացքում մանրամասն ներկայացվել են օրենսդիր մարմնի գործառույթները, պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները։ Քննարկումներ են ծավալվել կրթական ոլորտում առկա խնդիրների, Հայաստանի տարբեր մարզերում մշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերի, երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական եւ արդյունաբերական ոլորտների զարգացման հեռանկարի վերաբերյալ: