Օտարերկրացին «Այդի Բանկ» ՓԲԸ-ից հափշտակել է 2․500 դոլար․ գործը դատարանում է

Հոկտեմբերի 6-ին Երևանի քրեական դատարանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել գումարի հափշտաության դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Ջոն Հայրապետյանին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Մ․Ռ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գաղտնի հափշտակել է «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող խոշոր չափի՝ 957.375 ՀՀ դրամի համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար:

Մ․Ռ․Հ-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 254 հոդվածի 2 մասի 4-րդ կետով (2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի), որը սահմանում է գողություն։

Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով պատժվում է  տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Առաջին դատալսումը կայացել է 2025 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատական նիստերի թիվ 7 դահլիճում:

Երկրորդ դատալսումը կայացել է հոկտեմբերի 27-ին։

Երրորդ դատալսումը նշանակվել է, սակայն դրա կայացման վերաբերյալ առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 






Կարդացեք նաև՝

Leave a Comment