ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է Արևելյան գործընկերության ռիսկերի վերլուծության տարեկան հանդիպմանը․ ներկայացվել են միգրացիոն հոսքերի փոփոխությունները

ՆԳՆ պատվիրակությունը նոյեմբերի 26-ին Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության ռիսկերի վերլուծության տարեկան ամփոփիչ հանդիպմանը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։ Հանդիպումը հատկանշական էր Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ նոր աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների մեկնարկի համատեքստում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների շրջանակում անհրաժեշտ է ապահովել միջազգային համագործակցության շարունակական բարելավում, այդ թվում՝ … Read more

Դատական իշխանության ներկայացուցիչը մեղադրվում է իշխանական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով դիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ որոշ դեպքերում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին ու օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք, այն է՝ հանցավոր … Read more

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում գողություն կատարելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել է 39-ամյա տղամարդ

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ըստ գործող օրենսդրության վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է։ Տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ ստուգաչափմամբ պարզվում է, որ ձմեռային անվադողերը մաշված են և չեն համապասխանում պահանջվող ստանդարտին։ Նոյեմբերի 15-ից մինչ օրս պարեկային ծառայողների կողմից մայրաքաղաքում և մարզերում ձմեռային … Read more

Արագածոտնի թեմի առաջնորդը հայտարարությամբ է հանդես եկել

Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության … Read more

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված տեղեկությունն իրացնելիս նոյեմբերի 28-ին` ժամը 11.45-ին, Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 33-ամյա տղամարդ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Նա հետախուզվում էր տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ … Read more

Նիկոլ, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք. Արմեն Աշոտյան

Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։ Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։ Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք։ Արագացրա՛։ Արմեն Աշոտյան, … Read more

Աննա Հակոբյանի եղբայրը էլ չի ցանկանում պատգամավոր դառնալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել, Հակոբյանը պատասխանում է. «Որևէ պատճառ չկա, ուղղակի չեմ ցանկացել առաջադրվել և չեմ առաջադրվել»։ Աղբյուր՝ NEWS.am

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կողմից փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։ Սահմանված կարգի համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Տիկին Փոստանջյանը հանձնել է իր անձնական … Read more

Պարեկները ապօրինի զենք կրելու և պահելու դեպք են բացահայտել

ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները նոյեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 3․05-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։ Նրա մոտից առգրավվել է «ԻՌ-215» տիպի ողորկափող հրացան, 12 մմ … Read more

Ավազակության մեղադրանքներով 42-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է

Նոյեմբերի 28-ին` ժամը 4.05-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն ինքնաթիռի ժամանումից հետո բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նա հետախուզվում էր հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի ապօրինի շրջանառության և խոշոր չափերով ավազակության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. … Read more