Ադրբեջանը զգուշացրել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը» և հայկական սփյուռքը «դեռևս ուժեղ են»

17 Սեպտեմբերի, 2026 Դուբայում Euronews ֆորումի քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը «ծանր պայքար» է: Ադրբեջանը զգուշացրել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը» և հայկական սփյուռքը «դեռևս ուժեղ են» և փորձում են խաթարել նախկին հակառակորդների միջև պատմական խաղաղության գործընթացը: Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան վերահաստատել է Բաքվի ամուր դիրքորոշումը, որ նույնիսկ … Read more

Իրանի ժողովուրդը թույլ չի տվել արտաքին ուժերին պարտադրել իրենց կամքը. Ռեզայի

17 Սեպտեմբերի, 2026 Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, ելույթ ունենալով լայնամասշտաբ ռազմական դիմակայության մեկնարկից 200 օր լրանալու կապակցությամբ հղված ուղերձով, հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը ցուցաբերել է աննախադեպ տոկունություն և թույլ չի տվել արտաքին ուժերին պարտադրել իրենց կամքը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն: Իր ուղերձում Ռեզային նշել է, որ անցած 200 օրերը … Read more

Թռչող կոշիկից մինչև Գանձասար․ թեժ հարցուպատասխան ԱԺ-ում

Թռչող կոշիկից մինչև Գանձասար, TRIPP ու ռուսական ռազմաբազա․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը թեժ էր՝ «մինչև վերջին ապօրինի կոշիկը հետ վերցնելուց» մինչև Բաքվից հնչած հայտարարություններն ու դրանց վերաբերյալ վարչապետի արձագանքները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Ո՞վ է ում նշան տալիս, թե գազը թանկացրեք․ ԱԺ-ում կրկին թեժ էր

Լարված մթնոլորտում է ընթացել այսօր ԱԺ նիստը։ Հիշեցնենք` խորհրդարանը արդեն մի քանի օր է քննարկում է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Նախագահի թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն է։ Նիստի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում:

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են փոխգործակցության բարձր մակարդակը և դրա զարգացման ներկայիս ընթացքը՝ ընդգծելով հետագա խորացման անհրաժեշտությունը։

Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, բայց բանակցություններին դրանով վնաս տալ. Սիմոնյան

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրապարակային արձագանքել Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններին։ «Միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքեմ, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ … Read more

Մենք 2 օրը մեկ խոսում ենք. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հետ շփումների մասին

Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին: «Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ նրա հեռախոսահամարը: Մենք 2 օրը մեկ խոսում ենք»,-նշել է նա: Սիմոնյանը հայտնել է, որ Գանձասարում տեղի ունեցածից հետո ևս ինքը խոսել է Հաջիևի հետ: «Ես նաև ուրիշ … Read more

ԵՄ-ն մինչև 12 միլիարդ եվրոյի ներդրումներ կներգրավի Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան ԵՄ շուկային կապելու համար․ ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն մինչև 12 միլիարդ եվրոյի ներդրումներ կներգրավի Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան ԵՄ շուկային կապելու համար: Այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հայտարարելով ԵՄ նոր միջազգային նախագծի մասին, որը պետք է Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան ուղղակիորեն կապի եվրոպական շուկայի հետ։ Ծրագիրը զարգանալու է «Միջին միջանցք» անունով հայտնի տրանսպորտային երթուղու շրջանակում։ «Այսօր ես … Read more

Армянские темы на брифинге МИД России, а Иран и Китай развивают взаимодействие…

Тему сегодняшнего разговора с читателями, гражданами остатков Армении и гражданами иных стран, навеяна брифингом официального представителя МИД России Марии Захаровой от 15 сентября в Екатеринбурге. Конечно, она говорила отнюдь не о конкретно Армении и армянах. Но это было ко времени, это было ярко поучительно – в первую очередь, для армян в Армении, независимо от политических … Read more

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի և Վրաստանի Առողջապահության ազգային գործակալության ղեկավար Կոբա Զուրաբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։