Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, բայց բանակցություններին դրանով վնաս տալ. Սիմոնյան

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրապարակային արձագանքել Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններին։

«Միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքեմ, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին դրանով վնաս տամ»,- ասել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ:

 

 

Leave a Comment