ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի և Վրաստանի Առողջապահության ազգային գործակալության ղեկավար Կոբա Զուրաբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։