Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին:
«Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ նրա հեռախոսահամարը: Մենք 2 օրը մեկ խոսում ենք»,-նշել է նա:
Սիմոնյանը հայտնել է, որ Գանձասարում տեղի ունեցածից հետո ևս ինքը խոսել է Հաջիևի հետ:
«Ես նաև ուրիշ մտահոգություններ էի հայտնում, որ պետք է ամեն ինչ արվի, որ պրոցեսին նման դեպքերը չխանգարեն»,-ասել է Սիմոնյանը: