Թրամփը զգուշացրել է Իրանի վրա ԱՄՆ-ի շարունակական հարձակումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրա ամերիկյան հարձակումները կշարունակվեն նաև չորեքշաբթի օրը։ «Երեկ գիշեր մենք ուժգին հարված հասցրինք նրանց։ Եվ շատ հավանական է, որ այս գիշեր ևս ուժեղ կհարվածենք», — ասել է նա լրագրողներին։ Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, ԱՄՆ ղեկավարը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն այլևս ուժի մեջ չէ, և որ … Read more

Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում – Live News

Ադրբեջանի ցամաքային ուժերը լայնածավալ օպերատիվ վարժանքներ են անցկացնում 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Վարժանքներին մասնակցում են հրամանատարական, մոտոհրաձգային, մեխանիզացված և հրետանային բրիգադների, աջակցության ստորաբաժանումների անձնակազմը, ինչպես նաև զորահավաքային վարժանքներին մասնակցող ժամկետային զինծառայողներ։

Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում | Yerevan Today

Ադրբեջանի ցամաքային ուժերը լայնածավալ օպերատիվ վարժանքներ են անցկացնում 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Վարժանքներին մասնակցում են հրամանատարական, մոտոհրաձգային, մեխանիզացված և հրետանային բրիգադների, աջակցության ստորաբաժանումների անձնակազմը, ինչպես նաև զորահավաքային վարժանքներին մասնակցող ժամկետային զինծառայողներ։

Դանակահարություն Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի • Tribune.am

Հունիսի 25-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցից դանակահարության հետևանքով ստացած «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացիների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի … Read more

Այդ փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ. Իրանի դեսպանը՝ Ալիևի և Էրդողանի քաղաքական որոշումների մասին

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր տեղի ունեցած մամուլիս ասուլիսում հայտնել է, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ներկա չգտնվելը կապված է հենց այդ երկրների քաղաքական որոշումների հետ։ «Ես՝ որպես Իրանի քաղաքացի, կարող եմ ասել, որ մեր ակնկալիքն էր, որպեսզի Ալիևն ու Էրդողանն անձամբ ներկա գտնվեին այդ միջոցառմանը։ Այդուհանդերձ, թուրքական … Read more

Հայ-իրանական օրակարգում պետք է ներառվեն ԹՐԻՓՓ նախագծից բխող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը. Իրանի դեսպան

Հայաստանի կառավարությունը Իրանին հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք կամ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։ Այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ «Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ԱՄՆ-ի անմիջական ներկայության վերաբերյալ միանգամայն տրամաբանված է, հետևաբար պետք է լինի հստակ արձագանք այդ անհանգստությանը։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ … Read more

Թբիլիսիի օդանավակայանը հեղեղի պատճառով հոսանքազրկվել է, ուղևորները տարհանվել են

Թբիլիսիում շարունակվող հորդառատ անձրևները հեղեղների պատճառ են դարձել քաղաքի տարբեր հատվածներում։ Տուժել է նաև Թբիլիսիի միջազգային օդանավակայանը։ Հորդառատ անձրևների պատճառով տերմինալի շենքի տանիքից սկսել է ջուրը լցվել շինության մեջ։ Օդանավակայանի մի մասը հոսանքազրկվել է։  Օդանավակայանից հայտնել են, որ էլեկտրամատակարարումն ընդհատվել է, և ուղևորները, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել են շենքից։ Աշխատանքներ են տարվում հեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը նոր մթնոլորտ կստեղծի հայ-իրանական հարաբերություններում. Իրանի դեսպան

Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը նոր մթնոլորտ կստեղծի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացի տարբեր ոլորտներում հետագա համագործակցության համար: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ «Մեր ցանկությունն ու կամքն է, որ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ լուրջ և վճռական աշխատանք իրականացվի։ Տարբեր մակարդակներով … Read more

«Նրանց գլխի հետ ինչ-որ բան այն չէ, չեմ ուզում որևէ կապ ունենալ նրանց հետ». Թրամփը դժգոհել է Իրանից

Իրանի հետ հրադադարը այլևս ուժի մեջ չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Սա շատ հետաքրքիր հարց է ինձ համար։ Կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է։ Ես չեմ ուզում որևէ կապ ունենալ նրանց հետ», – լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Այնուհետև հավելել է. «Նրանք ստախոսներ են։ Մենք պայմանավորվում ենք՝ չի լինելու միջուկային զենք, նրանք … Read more

Իրանը նշել է իր զինված ուժերի համար օրինական թիրախները

Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի տվյալներով՝ յուրաքանչյուրը, ով աջակցում է ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ, Իսլամական Հանրապետության զինված ուժերի համար օրինական թիրախ է։ «Իսլամական Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ԱՄՆ զինված ուժերի ագրեսիայի ցանկացած աջակցության աղբյուր կդառնա զինված ուժերի օրինական թիրախը», – ասվում է Fars լրատվական գործակալության կողմից մեջբերված հայտարարության մեջ։