Իրանը նշել է իր զինված ուժերի համար օրինական թիրախները

Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի տվյալներով՝ յուրաքանչյուրը, ով աջակցում է ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ, Իսլամական Հանրապետության զինված ուժերի համար օրինական թիրախ է։

«Իսլամական Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ԱՄՆ զինված ուժերի ագրեսիայի ցանկացած աջակցության աղբյուր կդառնա զինված ուժերի օրինական թիրախը», – ասվում է Fars լրատվական գործակալության կողմից մեջբերված հայտարարության մեջ։

Leave a Comment