Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր տեղի ունեցած մամուլիս ասուլիսում հայտնել է, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ներկա չգտնվելը կապված է հենց այդ երկրների քաղաքական որոշումների հետ։
«Ես՝ որպես Իրանի քաղաքացի, կարող եմ ասել, որ մեր ակնկալիքն էր, որպեսզի Ալիևն ու Էրդողանն անձամբ ներկա գտնվեին այդ միջոցառմանը։ Այդուհանդերձ, թուրքական կողմից ներկա էր փոխնախագահը, իսկ ադրբեջանական կողմից՝ այդ երկրի խորհրդարանի նախագահը։ Ամեն դեպքում, այդ փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»,- ասել է դեսպանը։