Իրանի հետ հրադադարը այլևս ուժի մեջ չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա շատ հետաքրքիր հարց է ինձ համար։ Կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է։ Ես չեմ ուզում որևէ կապ ունենալ նրանց հետ», – լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Այնուհետև հավելել է.
«Նրանք ստախոսներ են։ Մենք պայմանավորվում ենք՝ չի լինելու միջուկային զենք, նրանք գնում են ու ասում, թե այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել։ Նրանց գլխի հետ ինչ-որ բան այն չէ»: