Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում – Live News
Ադրբեջանի ցամաքային ուժերը լայնածավալ օպերատիվ վարժանքներ են անցկացնում 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Վարժանքներին մասնակցում են հրամանատարական, մոտոհրաձգային, մեխանիզացված և հրետանային բրիգադների, աջակցության ստորաբաժանումների անձնակազմը, ինչպես նաև զորահավաքային վարժանքներին մասնակցող ժամկետային զինծառայողներ։