Մոտ օրերին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից ցածր • Tribune.am
Հայաստանի և մեր տարածաշրջանի համար հունվարի 12-19-ը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-3 աստիճան ցածր: Այս մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին սպասվող ցածր ջերմաստիճանը պայմանավորված է շրջանային կլիմայական պայմաններով: Կանխատեսումները հրապարակվել են Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) տվյալներով: