Իրանում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կան զոհեր

Իրանի արևմուտքում ոստիկանների վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 17-ը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ Գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր ոստիկանության և ցուցարարների միջև բախումների մասին Լորդեգան քաղաքում։ Այնտեղ բողոքի ցույցերը վերածվել էին ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, իսկ մի քանի ոստիկան վիրավորվել է։ Որոշ ցուցարարներ սկսել են … Read more

Որպես հաղթանակած երկիր՝ մենք խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին. Ալիև

«Ադրբեջանը լուծեց իր տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ», – Ամանորյա ուղերձում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ անցնող տարում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը «մտավ պատմության դասագրքեր»։ «Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը, ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից», … Read more

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ հրդեh է բռնկվել. կա 40 զnհ

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ հրդեհ է բռնկվել, հաղորդել է Skу News-ը։ Ըստ Le Nouvelliste-ի՝ զոհերի թիվը կազմում է 40 մարդ: Ըստ The Mirror-ի՝ եւս տասը մարդ այրվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել բարում, որտեղ ավելի քան 100 հաճախորդներ են եղել։ Skу News-ի տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառը դեռևս անհայտ է։

Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք. Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով ներկայացնում ենք ստորև. Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն համայն աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույզ մեր ողջ ժողովրդին։ Անցնող տարին ազգիս … Read more