Այսօր ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել Իրանի Իլամի նահանգի Քեշավարզի բանկի դիմաց։ Այս մասին հաղորդում է «Ազատ Իրան» Telegram-յան ալիքը։
Ըստ հաղորդագրությունների՝ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները մտել են բանկի շենք և ոչնչացրել այնտեղ գտնվող բոլոր փաստաթղթերը։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ Իլամի նահանգի Սիրվան քաղաքի բնակիչները հայտարարել են համընդհանուր գործադուլ, փակել խանութները և դուրս եկել փողոցներ՝ բողոքի ակցիայի։ Հաղորդվում է, որ ցուցարարները վանկարկել են «Մա՛հ Խամենեիին» կարգախոսներ։
Միաժամանակ, Շիրազում բախումներ են սկսվել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Ըստ տեղեկությունների՝ քարերով զինված ցուցարարները ստիպել են անվտանգության ուժերին նահանջել։
Երեկ Թեհրանի նահանգի Մալարդ քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Շահին Դեհղանը։ Ըստ հաղորդագրությունների՝ նա դանակահարվել է՝ ցուցարարներին ցրելու փորձի ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ևս երեք ոստիկանի սպանության մասին։