Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը բացահայտել է, թե որքան կարող է տևել Իրանում հակամարտությունը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փոխարտգործնախարար Համիշ Ֆալկոները կարծում է, որ Իրանի շուրջ ճգնաժամը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։

«Իրավիճակը զարգանում է, բայց կան նշաններ, որ այս ճգնաժամը կտևի ոչ թե օրեր, այլ շաբաթներ, և հնարավոր է՝ ամիսներ։ Մենք կենտրոնացած չենք միայն անմիջական ապագայի վրա», – ասել է Ֆալկոները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։

Նա նշել է, որ երեկ երեկոյան բրիտանական կործանիչները մասնակցել են Կատարի և տարածաշրջանի այլ երկրների պաշտպանության գործողություններին: Հինգշաբթի օրը տարածաշրջանում գտնվող բրիտանական ուժերը կստանան հակաօդային պաշտպանության հրթիռների ևս մեկ խմբաքանակ, հավելել է նա:

Leave a Comment