Մոջթաբա Խամենեին առողջ է, և խնդիր չկա․ իրանագետ – Live News

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ Իրանի նախագահ Փեզեշքիանի որդին, որը պատերազմի յուրօրինակ օրագիր է վարում տելեգրամյան իր ալիքում, այդ երկրի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիրավոր լինելու մասին տարածվող լուրին անդրադառնալով, գրել է՝ «Մի լուր լսեցի պրն. Մոջթաբայի վնասվածք ստանալու մասին։ Ընկերներից, որոնք կապ ունեին, հարցրեցի։ Ասացին՝ Աստծո բարեհաճությամբ առողջ է, և խնդիր … Read more

Հրթիռային հարված Թեհրանի հայկական թաղամասին

Ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Ըստ վերջին տվյալների, բարեբախտավար, բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանությունը։ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու … Read more

ԱՄՆ Սենատը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական 900 միլիոն դոլար է ծախսում Իրանի դեմ գործողության վրա

ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության վրա օրական ծախսում է 900 միլիոն դոլար, հայտարարել է Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը։ «Սա նշանակալի ցուցանիշ է, բայց ես կարծում եմ, որ մենք լավ դիրքում ենք։ Մենք հասնում ենք մեր նպատակներին», – լրագրողներին ասել է նա՝ հաստատելով այս թվերը։ «Սա կարևոր առաքելություն է, որը պետք է իրականացվի, և ես … Read more

Հրթիռային հարված Թեհրանի հայկական թաղամասին (տեսանյութ) – Live News

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հաղորդում է Թեհրանի հայկական թաղամասի վրա հրթիռային հարվածի մասին: Ամերիկա–իսրայելական հանցագործ կոալիցիան հարվածել է Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկում՝ Մաջիդիեում գտնվող բնակելի համալիրին։ Բարեբախտաբար, վերջին տվյալների համաձայն զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ։ Տեսանյութում ազգությամբ հայ կինը պատմում է իրենց բնակելի համալիրի վրա հասցված հրթիռային հարվածի մասին՝ քննադատելով ԱՄՆ … Read more

Իրան. ի՞նչ դինամիկա ունեն տարածաշրջանային զարգացումները. զրույց Սերգեյ Մինասյանի հետ

Իրանի շուրջ վերջին զարգացումներն ըստ էության փոխել են ողջ տարածաշրջանի առօրյան: Ի՞նչ հետևանքներ դրանք կարող են ունենալ Հարավային Կովկասի անվտանգության համար։ Արդյո՞ք հասկանալի են միտումները:  Որո՞նք են Հայաստանի համար հիմնական ռիսկերը: որոնք են։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Թեհրանը հավաստիացնում է, թե Թուրքիային հարված չի հասցրել. Էրդողանը ձևացնում է, թե հավատում է

Թուրքիայում, ենթադրաբար, Իրանի կողմից արձակված հրթիռի վնասեզերծումից հետո տեղի ունեցած Էրդողանի ու Փեզեշքիանի հեռախոսային զրույցը նվազեցրեց Անկարայի ու Թեհրանի միջև եղած առճակատումը: Միջադեպը հակասական գնահատականներ է առաջացրել: Պարզվե՞լ է, թե իրականում ի՞նչ նպատակ է հետապնդել այդ հրթիռի արձակումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ երեկ այդ բալիստիկ հրթիռը, ենթադրաբար, Իրանից է … Read more

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ։ «Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար, մասնավորապես՝ Իրանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Ուիթքոֆը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման գրեթե բոլոր հզորությունները

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի խոսքով՝ Միացյալ Նահանգները ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման գրեթե բոլոր հզորությունները։ «Մենք ոչնչացրել ենք նրանց (Իրանի – խմբ.) ուրանի հարստացման և փոխակերպման գրեթե բոլոր հզորությունները», – ասել է Ուիթքոֆը CNBC-ին տված հարցազրույցում։

Իրանում պատերազմի հետևանքով վիրավորվել է շուրջ 15 հազար մարդ

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 15,000 մարդ, հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։ «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմի սկզբից (փետրվարի 28-ին) ի վեր մեր երկրի ավելի քան 15,000 քաղաքացի վիրավորվել է», – ասվում է Tasnim լրատվական գործակալության կողմից մեջբերված հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ այդ մարդկանցից 12,495-ը բուժվել և դուրս … Read more

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի բնակչությանն օգտագործում է որպես վահան

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի բնակչությանն օգտագործում է որպես վահան, ըստ Իսլամական Հանրապետության զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչիի։ «Այս թույլ բանակն անկարող է նույնիսկ ապահովել իր սեփական անվտանգությունը. որոշ ամերիկացի հրամանատարներ և զինվորներ, դուրս գալով (իրանական) զինված ուժերի հզոր հարձակումների մահացու ճահճից, տարածաշրջանային երկրների բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահաններ», – նրա խոսքերն է մեջբերել IRNA … Read more