ԱՄՆ Սենատը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական 900 միլիոն դոլար է ծախսում Իրանի դեմ գործողության վրա

ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության վրա օրական ծախսում է 900 միլիոն դոլար, հայտարարել է Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը։

«Սա նշանակալի ցուցանիշ է, բայց ես կարծում եմ, որ մենք լավ դիրքում ենք։ Մենք հասնում ենք մեր նպատակներին», – լրագրողներին ասել է նա՝ հաստատելով այս թվերը։

«Սա կարևոր առաքելություն է, որը պետք է իրականացվի, և ես հույս ունեմ, որ այն շուտով կավարտվի», – ասել է սենատորը, որի պատասխանները հեռարձակվել են CSPAN հեռուստաալիքով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին, Պենտագոնը գնահատում է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի սկզբնական հարվածների համար օգտագործվել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք։

 

Leave a Comment