Հրթիռային հարված Թեհրանի հայկական թաղամասին (տեսանյութ) – Live News

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հաղորդում է Թեհրանի հայկական թաղամասի վրա հրթիռային հարվածի մասին: Ամերիկա–իսրայելական հանցագործ կոալիցիան հարվածել է Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկում՝ Մաջիդիեում գտնվող բնակելի համալիրին։ Բարեբախտաբար, վերջին տվյալների համաձայն զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ։

Տեսանյութում ազգությամբ հայ կինը պատմում է իրենց բնակելի համալիրի վրա հասցված հրթիռային հարվածի մասին՝ քննադատելով ԱՄՆ նախագահին նման դաժանության համար։

Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ մթնոլորտով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ձևավորման և զարգացման գործում կարևոր դեր են ունեցել իրանահայերը։

Leave a Comment