Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ։

«Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար, մասնավորապես՝ Իրանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment