Իրանը հարվածել է Իսրայելի հետախուզական կենտրոններին

Իրանի զինված ուժերը շաբաթ օրը անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Իսրայելի հետախուզական կենտրոններին հարվածելու համար, հայտնել է Իրանի բանակը։ «Իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը այսօր առավոտյան թիրախավորել են սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական և թվային կենտրոններն ու ստորաբաժանումները», – ասվում է բանակի հայտարարության մեջ, որը փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը: Իրանի զինված ուժերը չեն նշել հարձակման ենթարկված … Read more

Եվրոպան սխալ է թույլ տվել՝ աջակցելով ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Եվրոպան սխալ է թույլ տվել՝ աջակցելով Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմում՝ հույս ունենալով, որ դա կօգնի իրեն Ռուսաստանի հետ առճակատման մեջ։ «ԱՄՆ-ն ամիսներ շարունակ ճնշում է գործադրել Հնդկաստանի վրա ՝ Ռուսաստանից նավթի ներմուծումը դադարեցնելու համար։ Իրանի հետ երկու շաբաթ տևած պատերազմից հետո Սպիտակ տունը այժմ աղաչում … Read more

Իրանի ժողովուրդը պահանջում է վրեժ լուծել Խամենեիի մահվան համար․ դեսպան

Իրանի ժողովուրդը պահանջում է արյան վրեժ լուծել նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար։ Միացյալ Նահանգները կբախվի խիստ հակահարվածի, նույնիսկ եթե երկրի նոր առաջնորդի դեմ մահափորձ լինի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Հարցին, թե ինչպիսին կլինի Իրանի արձագանքը, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը փորձեն վերացնել Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, դիվանագետը պատասխանեց. … Read more

Վաշինգտոնում առաջարկում են պատժել Կովկասի պետություններին Չինաստանի հետ համագործակցելու համար

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացվել է մի օրինագիծ, որի նպատակն է չեզոքացնել Հարավային Կովկասի պետություններում Չինաստանի աճող ազդեցությունը: Թբիլիսիի, Բաքվի ու Երևանի աճող կապերը Պեկինի հետ ամերիկացիները համարում են իրենց համար սպառնալիք ու առաջարկում են պատժել Վրաստանի իշխանություններին, որոնք այդ հարցում մյուսներից առաջ են անցել:  Ո՞վ է նախաձեռնողը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթը … Read more

Իրանի արտգործնախարարը թուրքերենով գրառում է կատարել – Live News

Ռամադանի այս օրհնյալ օրերին եղբայրական թուրք ժողովրդի և բարեկամ Թուրքիայի աղոթքներն ու համերաշխությունը Իրանի ժողովրդի նկատմամբ ուժի և մարտական ​​ոգու հսկայական աղբյուր են: Դրա մասին X սոցիալական ցանցում թուրքերենով գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Իրանը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր ժողովրդի անվտանգությունը: Մենք հավատում ենք, որ արդարությունն ու խաղաղությունը կհաղթանակեն: Մենք անկեղծորեն երախտագիտություն ենք … Read more

Թուրքիան Պակիստաում նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ կիրականացնի – Live News

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, բացի այդ հանիպումներ է ունեցել Պակիստանի նավթի նախարար Ալի Պերվեզ Մալիկի և էներգետիկայի նախարար Սարդար Ավայիս Ահմադ Խան Լեգարիի հետ։ Հանդիպումից հետո Թուրքիայի նավթային կորպորացիայի (TPAO) և Պակիստանի «Mari Energies, Fatima, OGDCL, PPL, Prime և GHPL» նավթային ընկերությունների միջև ստորագրվել … Read more

Չնայած հարվածներին՝ Փեզեշքիանը մասնակցել է Թեհրանում ընթացող հանրահավաքին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է Պաղեստինի աջակցության զանգվածային հանրահավաքին՝ Թեհրանի վրա հարձակման և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը, Իրանի մայրաքաղաքի բնակիչները ուրբաթ օրը փողոցներ են դուրս եկել Ալ-Քուդսի միջազգային օրվա ( Երուսաղեմ ) պատվին կազմակերպված ամենամյա երթին՝ ի պաշտպանություն պաղեստինցիների։ Հանրահավաքի … Read more

Թուրքիայում խոցված հրթիռները արձակել է երրորդ կողմը․ Անկարայում Իրանի դեսպան

Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլազադեն հայտարարել է, որ իր երկիրը ներգրավված չէ օդային տարածքում խոցված հրթիռների հետ կապված միջադեպերում և սպասում է համատեղ աշխատանքային խմբի կողմից հետաքննությանը։ «Մենք հարգում ենք Թուրքիայի ազգային ինքնիշխանությունը: Այս առումով մեր զինված ուժերը, գլխավոր շտաբը և Արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարություն են տարածել, որով հերքել են [Թուրքիայի վրա] որևէ … Read more

Արաղչին հնդիկ գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է BRICS-ի կարևորությունը կայունության հարցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ՝ քննարկելով տարածաշրջանում ընթացող պատերազմական գործողություններն ու անվտանգության մարտահրավերները։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին հատուկ ընդգծել է BRICS միջկառավարական կազմակերպության կարևորությունը համաշխարհային կայունության հարցում և կոչ արել միջազգային կառույցներին դատապարտել Իրանի դեմ ուղղված ամերիկա-իսրայելական հարձակումները։ Իր հերթին Ջայշանկարը հույս է հայտնել երկկողմ հարաբերությունների … Read more

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ միաժամանակ հարվածներ է հասցրել Իրանի երեք քաղաքների

Իսրայելը միաժամանակ հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին, այդ թվում՝ ստորգետնյա բալիստիկ հրթիռների պահեստին, հայտարարել են Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF): «Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով Իսրայելի պաշտպանության ուժերի հետախուզական տվյալների վրա, միաժամանակյա հարվածների մի քանի ալիք են հասցրել ( իրանական – խմբ.) ենթակառուցվածքներին Թեհրանում, Շիրազում և Ահվազում: Իրանի հարավում գտնվող Շիրազում հարվածների ալիքի ընթացքում Իսրայելի … Read more