Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ միաժամանակ հարվածներ է հասցրել Իրանի երեք քաղաքների

Իսրայելը միաժամանակ հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին, այդ թվում՝ ստորգետնյա բալիստիկ հրթիռների պահեստին, հայտարարել են Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF):

«Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով Իսրայելի պաշտպանության ուժերի հետախուզական տվյալների վրա, միաժամանակյա հարվածների մի քանի ալիք են հասցրել ( իրանական – խմբ.) ենթակառուցվածքներին Թեհրանում, Շիրազում և Ահվազում: Իրանի հարավում գտնվող Շիրազում հարվածների ալիքի ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են (Իրանի կողմից – խմբ.) օգտագործվող ստորգետնյա օբյեկտի, որն օգտագործվում էր Իսրայելի ուղղությամբ արձակվող բալիստիկ հրթիռների արտադրության և պահպանման համար», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Leave a Comment