Իրանի արտգործնախարարը թուրքերենով գրառում է կատարել – Live News

Ռամադանի այս օրհնյալ օրերին եղբայրական թուրք ժողովրդի և բարեկամ Թուրքիայի աղոթքներն ու համերաշխությունը Իրանի ժողովրդի նկատմամբ ուժի և մարտական ​​ոգու հսկայական աղբյուր են: Դրա մասին X սոցիալական ցանցում թուրքերենով գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Իրանը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր ժողովրդի անվտանգությունը: Մենք հավատում ենք, որ արդարությունն ու խաղաղությունը կհաղթանակեն: Մենք անկեղծորեն երախտագիտություն ենք հայտնում ձեր աղոթքների և աջակցության համար»,- նշել է նա:

Leave a Comment