Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Եվրոպան սխալ է թույլ տվել՝ աջակցելով Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմում՝ հույս ունենալով, որ դա կօգնի իրեն Ռուսաստանի հետ առճակատման մեջ։
«ԱՄՆ-ն ամիսներ շարունակ ճնշում է գործադրել Հնդկաստանի վրա ՝ Ռուսաստանից նավթի ներմուծումը դադարեցնելու համար։ Իրանի հետ երկու շաբաթ տևած պատերազմից հետո Սպիտակ տունը այժմ աղաչում է ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Հնդկաստանին, գնել ռուսական նավթ։ Եվրոպան կարծում էր, որ Իրանի դեմ անօրինական պատերազմին աջակցելը կապահովի ԱՄՆ-ի օգնությունը Ռուսաստանի հետ առճակատման մեջ։ Ցավալի է», – գրել է Արաղչին X սոցիալական ցանցի էջում։