Թրամփի ուղի. շահե՞ր, թե՞ նաև սպառնալիքներ. հատուկ քննարկում «Շանթնյուզ»-ի տաղավարում

Շուրջ 1 տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանը, Թրամփն ու Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին և հայտարարեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մասին: Այն ներկայացվեց որպես Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություն, իսկ Ադրբեջանի համար կապի հնարավորություն Նախիջևանի հետ։ Այդ որոշումից մեկ տարի անց Հայաստանը սկսում է նախագծի վավերացման գործընթացը: Նախագիծը նախ կուղարկվի … Read more

Հայկականից ու ադրբեջանականից հետո Ռուսաստանն արգելում է նաև թուրքական ծիրանի ներմուծումը։ Ո՞րն է Անկարայի ու Մոսկվայի միջև նոր լարվածության պատճառը

Նոր զարգացումներ են ուրվագծվում Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններում: Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանում արգելվել է Թուրքիայից ծիրանի ներմուծումը: Արդյոք այս որոշումն ունի՞ քաղաքական երանգ, կարծես վերջին տարիներին այդ երկու երկրներն արդյունավետ համագործակցում էին, ինչը՞ խանգարեց այս տանդեմի ամրությանը և ռուս սպառողի վրա կազդի՞ թուրքական ծիրանի բացակայությունը. այս հարցերին է անդրադարձել Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը. ԶԼՄ

Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում։ Փոխանցում է ermenihaber.am–ը։ Ըստ դրա՝ 3-րդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ «077»-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային … Read more

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Մոսկվան անցել են դժվարին փուլ և լիովին կարգավորել են երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Մոսկվան անցել են դժվարին փուլ և լիովին կարգավորել են երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը։ «Վերջին շրջանում մենք դժվարությունների ենք հանդիպել մեր երկկողմ հարաբերություններում: Մենք կցանկանայինք գոհունակությամբ նշել, որ մենք՝ մեր երկու պետությունները, կարողացանք շրջադարձ կատարել մեր հարաբերությունների այս դժվարին փուլում և լիովին կարգավորել ռուս-ադրբեջանական հարաբերությունների … Read more

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ Մոսկվայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում»,- նշել է Լավրովը: Բայրամովը հայտարարել է, որ դե-ֆակտո … Read more

Կարելի է վստահորեն ասել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Կարելի է վստահորեն ասել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին պատմական զարգացումները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են եզակի հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և … Read more

Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր. Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: «Բնականաբար, մենք պատրաստ կլինենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի ամբողջ շրջանակը, այդ թվում՝ մեր շփումներն ու միջազգային հարթակներում համագործակցությունը», – ասել է նա Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար … Read more

Մոսկվայում հանդիպել են Լավրովն ու Բայրամովը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝  նախարարները հանդիպում են ունեցել դեմ առ դեմ: Այնուհետև տեղի կունենա երկկողմ բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկումը կկենտրոնան  ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային արդիական խնդիրների և օրակարգային թեմաների վրա։ Բանակցություններից հետո նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակում է կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան թուրքական 5 արտահանողներից

«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հուլիսի 18-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի թուրքական 5 արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծման վրա։ Որոշումը կայացվել է Թուրքիայից Ռուսաստան ժամանող կորիզավոր մրգերի մեջ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինի ենթակա տարրերի համակարգված հայտնաբերման կապակցությամբ։

Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը մեկնել է ԱՄՆ։ Այցի ընթացքում նա հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) պատվիրակության ղեկավար Մայք Թըրների հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Աքարը նշել է, որ քննարկել են Հայաստանի, Հարավային Կովկասի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր և կարծիքներ փոխանակել միջխորհրդարանական երկխոսության կարևորության վերաբերյալ։ «Որպես ՆԱՏՕ-ի … Read more