Մոսկվայում հանդիպել են Լավրովն ու Բայրամովը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝  նախարարները հանդիպում են ունեցել դեմ առ դեմ:

Այնուհետև տեղի կունենա երկկողմ բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Քննարկումը կկենտրոնան  ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային արդիական խնդիրների և օրակարգային թեմաների վրա։

Բանակցություններից հետո նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։

Leave a Comment