Մոսկվայում հանդիպել են Լավրովն ու Բայրամովը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նախարարները հանդիպում են ունեցել դեմ առ դեմ: Այնուհետև տեղի կունենա երկկողմ բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկումը կկենտրոնան ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային արդիական խնդիրների և օրակարգային թեմաների վրա։ Բանակցություններից հետո նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։