Շուրջ 1 տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանը, Թրամփն ու Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին և հայտարարեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մասին: Այն ներկայացվեց որպես Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություն, իսկ Ադրբեջանի համար կապի հնարավորություն Նախիջևանի հետ։ Այդ որոշումից մեկ տարի անց Հայաստանը սկսում է նախագծի վավերացման գործընթացը: Նախագիծը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան, այնուհետև Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու դեպքում՝ կներկայացվի Ազգային ժողով վերջնական հաստատման համար: Ի՞նչ է այն ենթադրում, ե՞րբ Սյունիքում արդեն հողի վրա կմեկնարկեն ճանապարհի կառուցման աշխատանքները և ի՞նչ մտահոգություններ և ռիսկեր են տեսնում տարածաշրջանի մյուս երկրները. այս և այլ հարցերի շուրջ քննարկում է տեղի ունեցել «Շանթնյուզ»-ի տաղավարում: