Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր. Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Բնականաբար, մենք պատրաստ կլինենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի ամբողջ շրջանակը, այդ թվում՝ մեր շփումներն ու միջազգային հարթակներում համագործակցությունը», – ասել է նա Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ իր բացման խոսքում։

Leave a Comment