Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին

Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է Tasnim-ը: «Միջազգային պայմանագրերի խախտումներին և խաղաղ բնակավայրերում ամբարտավան թշնամու գործած հանցագործություններին ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը այսօր առավոտյան, անօդաչու թռչող սարքերի հարձակումների նոր ալիքի և «Ամպրոպ» («Thunder») գործողության 17-րդ փուլի շրջանակում, թիրախավորել է Քուվեյթի Ալ-Ադիրի ճամբարում տեղակայված ԱՄՆ «ահաբեկչական բանակի» զինամթերքի պահեստը, … Read more

Ադրբեջանի հասարակության մեծ մասը կոնֆլիկտը շարունակելու մոտիվացիա չունի․ Սամվել Մելիքսեթյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա այցին, 300 հազար ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի Բաքվի թեզերին, հայ-ադրբեջանական հարաբերությունների  հեռանկարներին, հայկական և ադրբեջանական հասարակությունների մտահոգություններին և ընկալումներին։ «Ադրբեջանի հասարակության մեծ մասը կոնֆլիկտը շարունակելու մոտիվացիա չունի, որովհետև նրանք հասել են բոլոր արդյունքներին, նույնիսկ ավելի … Read more

Մեծ ատոմակայա՞ն, թե՞ փոքր ռեակտորներ. որը՞ կընտրի Հայաստանը և ի՞նչ «գին» կունենա այդ ընտրությունը

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը անցյալ շաբաթ կրկին քննարկման թեմա էր դարձել։ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Հայաստանին առաջարկել էր կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմային էլեկտրակայան: Քաղաքական դաշտում և փորձագիտական շրջանակներում արդեն շատ երկար ժամանակ քննարկվում են և դասական ատոմակայանի և փոքր մոդուլային ռեակտորների արդյունավետության, անվտանգության, կիրառման միջազգային փորձի և հնարավոր ռիսկերի վերաբերյալ  տարբեր կարծիքներն ու … Read more

Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին

Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին։ Ուղերձի ամենակարևոր կետերը. Մոջթաբա Խամենեին նշել է, որ ստորագրված համաձայնագրի կրկնակի խախտումը Միացյալ Նահանգների կողմից կրկին ապացուցեց աշխարհին, թե որքան անարժեք է ԱՄՆ նախագահի ստորագրությունը: .Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունն ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են: .Խամենեին նշել է նաև, որ այսօր գլխավոր … Read more

Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ

Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։ «Մենք դադարեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը և զբաղված ենք երկրի պաշտպանության խնդիրներով»,- Իրանի փոխարտգործնախարարի հայտարարությունն է մեջբերել Tasnim գործակալությունը։ Ավելի վաղ էլ Իրանի խորհրդարանի խոսնակ, իրանական բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն էր հայտարարել, որ Իրանն իմաստ … Read more

Իրանը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրով նախատեսված պարտավորությունների կատարումը, հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։ «Մենք նույնպես դադարեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը և ներկայումս դրանք չենք իրականացնում, քանի որ զբաղված ենք ազգային պաշտպանության հարցերով», -ասել է Ղարիբ-Աբադին՝ ըստ Tasnim լրատվական գործակալության։ Հուլիսի 15-ին Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ բանակցություններում … Read more

Դուբայի և Շիրազի միջև չվերթները վերսկսվել են

Իրանի Շիրազ քաղաքի և ԱՄԷ Դուբայի միջև չվերթները վերսկսվել են հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը ՝ հղում անելով Ֆարսի օդանավակայանների վարչության ներկայացուցչին: «Օդային երթևեկության ցանցի ընդլայնման և միջազգային ուղղությունների թվի ավելացման շրջանակներում, Դուբայ-Շիրազ-Դուբայ երթուղով կանոնավոր չվերթները վերսկսվել են հինգ ամսվա ընդմիջումից հետո», – ասվում է հայտարարության մեջ։

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների․ Ռեզայի

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումները Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զսպման և պատասխան գործողությունների փուլից կանցնեն հարձակման և ամբողջական ոչնչացման փուլի»,- Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Մոհսեն Ռեզային։ Քաղաքական գործիչն … Read more

Իրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Հորմոզգան նահանգում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։ «3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար-ե-Խեմիր քաղաքի մոտակայքում», – հաղորդում է Press TV Telegram հեռուստաալիքը։  

Թրամփի ուղի. շահե՞ր, թե՞ նաև սպառնալիքներ. հատուկ քննարկում «Շանթնյուզ»-ի տաղավարում

Շուրջ 1 տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանը, Թրամփն ու Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին և հայտարարեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մասին: Այն ներկայացվեց որպես Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություն, իսկ Ադրբեջանի համար կապի հնարավորություն Նախիջևանի հետ։ Այդ որոշումից մեկ տարի անց Հայաստանը սկսում է նախագծի վավերացման գործընթացը: Նախագիծը նախ կուղարկվի … Read more